FAQ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց․ ինչու է Suporasorb F-ն արագացնում վերքի լավացումը

Պատասխան․ քանի որ հեղուկը, որն արտադրվում է թարմ վերքից, մնալով դաջվածքի վրա, օժանդակում է էպիթելային բջիջների բազմացումը։ Օրգանզիմում ոչինչ այնպես տեղի չի ունենում։ Վնասվածքի հետևանքով վերքում կամ դաջվածքում կուտակված հեղուկն ունի մաշկը վերականգնող և պաշտպանող հատկություն։

#tattoo #тату #tattooyerevan #tattoarmenia #տատուերևան #տատուհայաստան #տատուարտիստ #սուպրասորբ #suprasorb_f

Հարց․ կա կարծիք, որ Suprasorb F թաղանթի տակ դաջվածքը կարող է բորբոքվել կամ նեխել

Պատասխան․  այս տեղեկատվությունը տարածվում է այն մասնագետների կողմից, որոնք պատշաճ կերպով չեն ախտահանում դաջվածքը (օրինակ քլորհեքսիդին), և այնուհետև փակցնում թաղանթը։ Կիրառման պայմանները պահելու դեպքում նման խնդիր չի առաջանում։ 

Հարց․ իմ կարծիքով դաջվածքիցս շատ հեղուկ է արտադրվել։ Կարիք կա արդյոք պոկել և նորից կպցնել։

Պատասխան․  Եթե չկա Suprasorb F թաղանթի պոկվելու հավանականություն, ապա մնացած դեպքերում թաղանթի փոխարինման կարիք ևս չկա։ Նույնիսկ եթե առկա է հեղուկի առատ արտադրություն, ապա անհանգստանալու և թաղաթը փոխարինելու կարիք չկա։ Այդ հեղուկը 3-4-րդ օրը ներծծվում է և գոլորշիանում, քանի որ Suprasorb F թաղանթը կիսաթափանցիկ է, այն թափանցելի է ջրային գոլորշիների համար։  

Այս հատկությունը բնորոշ է միայն Suprasorb F-ին։

Հարց․ ինձ մոտ առկա են այնպիսի ախտանիշներիր, ինչպիսիք են՝ ցավը, կարմրությունը, դաջվածքի շրջանում տեղային ջերմության բարձրացումը։ Կարիք կա արդյոք այցելել բժշկի։

Պատասխան․ նկարագրված ախտանիշները վկայում են բորբոքային գործընթացի մասին, որը համարվում է նորմալ առաջին և երկրորդ օրերի ընթացքում։ Երկրորդ-երրորդ օրվանից սկսած ախտանիշները պետք է նվազեն։ Եթե այնդպես չէ, ապա անհրաժեշտ է հեռացնել թաղանթը և դիմել բժշկի։ Կարող եք զանգահարել մեզ 099 58 19 49 հեռախոսահամարով։

Առավել հաճախ հանդիպող պատճառը, մինչև Suprasorb-ի փակցնելը վատ կամ թերի ախտահանումն է։ Հնարավոր է նաև այլ ոչ կանխատեսելի խնդիրներ, օրինակ՝ ալերգիկ ռեակցիաներ։ Այս դեպքում ևս պետք է դիմել մասնագետի կամ բժշկի։

Հարց․ առկա է կարծիք, որ Suprasorb F-ը բժշկական կիրառության համար է, այն մասնագիտացված չէ դաջվածքների դեպքում կիրառելու համար։

Պատասխան․ այո Suprasorb F-ը սերտիֆակացված բժշկական նշանակության վիրակապ է, որը նախատեսված է ոչ բարդացած վերքերի, կտրվածքների, 1-2 կարգի այրվածքների բուժման համար։ Հենց այս պատճառով էլ Suprasorb F-ը գերազանց միջոց է դաջվածքների բուժման համար, քանի որ դաջվածքը վերքի տարատեսակ է։ Բժշկական սերտիֆիկատի առկայությունը վկյայում է թաղանթի բարձր արդյունավետության և անվտանգության մասին, ինչպես նաև այն, որ թաղանթն անցել է բոլոր տեսակի կլինիկական և նախակլինիկական հետազոտությունները։

Հարց․ ինչով է Suprasorb F-ն առավել մյուս նմանատիպ թաղանթներից

Պատասխան․ նախ և առաջ Suprasorb F-ը պատրաստվում է Գերմանիայում բարձորակ և հիպոալերգիկ նյութերից՝ կիրառելով GMP ստանդարտներ։

Երկրորդը․ թաղանթն ունի աչքի համար անտեսանելի միկրոանցքեր, որոնք հատուկ չափերի են, ապահովում են թաղանթի <<շնչող>> լինելու հատկությունը, որի շնորհիվ Suprasorb F-ը հնարավոր է պահել մաշկի վրա մինչև 7 օր։

Երրորդը․ Suprasorb F-ը շուկայում առկա միակ թաղանթն է, որն անցել է կլինիկական հետազոտություններ, ունի բժշկական սերտիֆիկատ։ 

Հարց․ չի փչացնի արդյոք Suprasorb F-ը դաջվածքի որակը և գույները։ Հնարավոր է, որ թաղանթը պոկելու ժամանակ պոկվի նաև մաշկի արտաքին շերտը։

Պատասխան․ Suprasorb F թաղանթ կիրառելու դեպքում դաջվածքները ստացվում  են հնարավորինս վառ և երկարակյաց։

Թաղանթը հեռացնելու ժամանակ թաղանթի հետ դուրս է գալիս նաև որոշակի քանակությամբ ներկանյութ։ Սակայն պետք է հիշել, որ ներկանյութի այդ քանակությունը այսպես թե այնպես պետք է դուրս գար։ 

Հարց․ կարելի է արդյո՞ք թաղանթը փակցնել հաջորդ օրը։

Պատասխան․ այո, սակայն այդ դեպքում թաղանթի վերականգնող հատկությունը նվազում է, և այդ դեպքում պետք է թողել փակցված վիճակում 5-6 օր առնվազն։ 

Հարց․ թաղանթի տակ ձևավորվել է օդային բշտիկ, ինչ ոչ բան կարելի է ձեռնարկել այս դեպքում։

Պատասխան․  ոչինչ ձեռնարկել անհրաժեշտ չէ։ Դա չի ազդում վերքի կամ դաջվածքի լավացման վրա։ 

Հարց․ անհրաժեշտ է արդյոք մշակել դաջվածքը Suprasob F հեռացնելուց հետո։

Պատասխան․ թաղանթը հեռացնելուց հետո դաջվածքն արդեն իսկ լավացած է։ Սակայն հեռացնելուց հետո մաշկի վրա կարող է ի հայտ գալ <<թեփուկանման>> շերտ։ Ուստի խորհուրդ է տրվում  շարունակել մշակել դաջվածքը խոնավեցնող կրեմների օգնությամբ։ 

Հարց․ կարելի է արդյոք փոկել թաղանթը տաք ջրի տակ վերջինիս օգնությամբ։

Պատասխան․ մենք խորհուրդ չենք տալիս թրջել թաղանթը պոկելու ընթացքում, քանի որ այդ դեպքում հնարավոր է մաշկի վրա պահպանվի որոշակի քանակությամբ սոսինձ, որը հեռացնելու համար պահանջվելու է որոշակի ժամանակ, որի ընթացքում յուղերի միջոցով պետք է պարբերաբար մաքրել սոսինձը։  

Հարց․ ծանոթացել եմ Suprasorb F հեռացնելու ձեր կողղմից նկարագրվող եղանակին/ցուցումներին, սակայն ցավոտ է, ինչ կարող եմ անել։

Պատասխան․ կարող եք քրտնել 🙂
Պոկելուց առաջ վազք 2-3 կմ, որպեսզի մաշկը քրտնի, այնուհետև մեր նկարագրած եղանակով հեռացրեք թաղանթը։

Հարց․ հնարավոր է արդյոք ալերգիկ ռեակցիայի դրսևորում Suprasorb F-ից։

Պատասխան․ չնայած թաղանթը հանդիսանում է հիպոալերգիկ, այնուամենայնիվ այն չի ապահովագրում ալերգիկ ռեակցիաներից 100%-ով։

եթե նկատում եք ալերգիկ ռեակցիաների դրսևորում, անհրաժեշտ է անմիջապես պոկել թաղանթը և կիրառել հակահիստամաինային հակաալերգիկ դեղերից որևէ մեկը՝ ցետիրիզին, լորատադին, դեզլորատադին, լևոցետիրիզին։ Կարող եք խորհրդակցել նաև մեզ հետ։