տեղեկացեք դաջվածքի ճիշտ խնամքի վերաբերյալ

վիրակապ
  • նայել տեսանյութերը
  • Դաջվածքի խնամքի տեսակները
  • Դաջվածքի խնամքը մանրամասն ըստ շաբաթների
  • Դաջվաքի բուժման ալգորիթմը սխեմատիկ

Corrections for some common misinformation:

  • Never wait a few days before putting on lotion! Scientific research known since the 1960s shows that moisture is one of the most important things for healing any wound quickly and with minimal scarring.
  • Never put any medicated ointments or petroleum based products on the tattoo! Petroleum blocks your skin from breathing and can actually slow down the healing process. Certain medications can pull out the pigment fading your tattoo.
  • Natural products are often better for your body and the environment however they are usually not sterile and are not intended to be used in an open wound. Avoid them on your new tattoo while it’s healing.

Դաջվածքի խնամքի տեսակները

Դաջվածքը հանդիսանում է թարմ մակերեսային վերք և անհրաժեշտ է խնամել դաջվածքը՝ կանխելով բակտերիաների ներթափանցումը մաշկի մեջ և ինֆեկցիաների զարգացումը։ Խնամքի համար անհրաժեշտ է փորձված և հետազոտված միջոցների կիրառում։ Հակառակ դեպքում հնարավոր են կողմնակի ազդեցություններ։ 

Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ ոչ մասնագետների (հարևանների, ընկերների, բարեկամների) խորհուրդներով։ Անհրաժեշտ է օգտվել բժշկական տեսակետից հիմնավորված և փորձված մեթոդներով։ Տարբերակները և խմանքի միջոցները շատ են, տարատեսակ ու բազմազան։ Դրանք ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երկու խմբի՝

— Տարբերակ 1․ դասական՝ քսուքով և մանկական տակդիրներով
— Տարբերակ 2․ ժամանակակից՝ հատուկ բժշկական վիրակապով

ՏԱՐԲԵՐԱԿ 1․ ԴԱՍԱԿԱՆ՝ ՔՍՈՒՔՈՎ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿԴԻՐՆԵՐՈՎ․

Քսուք․ Խորհուրդ է տրվում քսուքներ, որոնք պարունակում են Դ-պանտենոլ և հավելյալ վերականգնող հատկությամբ օժտված յուղեր, հականեխիչ հատկությամբ օժտված քլորհեքսիդին և գրգռվածությունը նվազեցնող վիտամին F: 

Միանվագ կիրառության մանկական տակդիրներ․ Մանկական տակդիրները (пелёнкa) պաշտպանում են դաջվածը կեղտից և փոշուց, սննդային թաղանթի նման։ Սակայն ի տարբերություն սննդային թաղանթի, մանկական տակդիրը շնչող է։ Մյուս դրական հատկանիշն էլ այն է, որ տակդիրն օժտված է ներծծող հատկությամբ, որը կարևոր է դաջվածքի լավացման սկզբնական օրերի ընթացքում (ներծծվում է ավիշը, էքսուդատը և արյունը)։  Կարիք չկա ընտրելու թանկ տակդիրներ, քանի որ նույնիսկ էժանները կբավարարեն նշված պահանջները, միայն թե լինեն հիպոալերգիկ։  Դաջվածքից  3-4 ժամ հետո․Անհրաժեշտ է հեռացնել տակդիրը, օճառով և գոլ ջրով լվանալ դաջվածքը։ Խոհանոցային անձեռոցիկով չորացնել դաջվածքը, տարածել  կրեմը (նրբաքսուք) և փաթաթել նոր տակդիրով։ Մինչև կրեմ քսելը դաջվածքն ախտահանելու նպատակով կարելի է մշակել քլորհեքսիդինով։  Առաջին 4 օրերի ընթացքում Անհրաժեշտ է կրկնել նույն գործընթացը օրական մի քանի անգամ 5-6 ժամը մեկ անգամ։ Եթե դաջել եք ամռան ամիսներին, ապա ավելի հաճախ 3-4 ժամը մեկ անգամ։ Գիշերը կարելի է չզարթնել, բավարար կլինի մշակել քնելուց անմիջապես առաջ և հետո։  Առաջին օրերին տակդիրը ներծծում է նաև պիգմենտը, դա համարվում է նորմալ, անհանգստանալու կարիք չկա։ Ներկի հիմնական քանակությունը պահպանվելու է մաշկում։ 5-րդ օրվա ընթացքում․ Մոտավորապես 5-րդ օրվանից սկսած դաջվածքը հնարավոր է գունաթափվի։ Անհանգստանալու կարիք չկա, դաջվածքի վերքի լավացումից հետո գույները կվերականգնվեն։ 5-րդ օրվանից սկսած սովորաբար տակդիրով փակելու անհրաժեշտություն չի լինում, բավարար է մշակել միայն կրեմներով, քսուքներով և տարատեսակ յուղերով և պարբերաբար լվանալով օճառով ու տաք ջրով։

Առաջին շաբաթ

  • Լվացեք ձեր դաջվածքը նվազագույնը օրական մեկ անգամ, եթե փոշու կամ կեղտի հետ շփումը մեծ է, լվացեք ավելի հաճախ։
  • Դաջվածքի մակերեսին հայտնվելու է քերուկ (թեփոտելու նման), որը մահացած բջիջների շերտ է և լավացման գործընթացի հերթական փուլերից է։
  • Լվացեք ձեր ձեռքերը դաջվածքին կպչելուց առաջ։
  • Պարբերաբար օգտագործեք խոնավեցնող կրեմներ դաջվածքի մակերեսը խոնավ պահելու համար։
  • Արևի ճառագայթների և ջրի հետ երկարատև շփումը կարող են վնաս հասցնել դաջվածքին, ուստի արևի տակ հայտնվելու դեպքում փակեք դաջվածքը հագուստով (պահպանեք այս կանոնը առնվազն 4 շաբաթ)։
  • Առաջին շաբաթվա ընթացքում մեղմ արտահայտված կարմրությունը և այտուցը հնարավոր է և նորմալ երևույթ է։

Երկրորդ շաբաթ

  • Դաջվածքի մակերեսին հայտնվելու է արտաքին պլոկվող շերտ։ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ պոկել մաշկը, կամ քորել այն։ Ուղղակի պահեք այն խոնավ և շարունակեք խնամել։ Մաշկը պոկելու դեպքում դուք կարող եք վնասել մաշկը և նկարը։
  • Առանձնահատուկ ուշադիր եղեք այս շաբաթ դաջվածքը լվանալիս, քանի որ այն հեշտությամբ կարող է քերվել։
  • Ավելացրեք հավելյալ խոնավացնող կրեմներ, եթե քորը չի անցնում։
  • Շարունակեք պաշտպանվել արևի անմիջական ճառագայթներից և ջրի հետ կոնտակտից։
  • Խուսափեք դաջվածքի մակերսը սափրելուց։ Սափրելը թույլատրելի է այն դեքպում, երբ մաշկը վերականգնել է իր նախնական վիճակը։

 Երրորդ շաբաթ

  • Շարունակել խոնավացման գործընթացը կրեմների միջոցով։
  • Լվացեք ձեռքերը դաջվածքին ձեռք տալուց առաջ։
  • Շարունակեք պաշտպանվել արևի և ջրի հետ անմիջական շփումից։

Չորրորդ շաբաթ

  • Դաջվածքը լավանալուց հետո կարող եք դուրս հանել արևի տակ, սակայն կիրառեք արևապաշտպան կրեմներ։
  • Շարունակեք կիրառել խոնավեցնող կրեմներ ըստ անհրաժեշտության։

ՏԱՐԲԵՐԱԱԿ 2․ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԹԱՆՂԱՆԹԱՅԻՆ ՎԻՐԱԿԱՊՈՎ

Սա հանդիսանում է շնչող թաղանթ, որը թափանցելի է թթվածնի և ջրային գոլորշիների համար, և անթափանց է ջրի ու բակտերիաների համար։ Կարիք չկա անընդհատ լվանալու և կրեմներով, քսուքներով մշակելու, դաջվածքը տակդիրներով փաթաթելու։ Թափանցիկ թաղանթային վիրակապը կատարում է բոլոր գործողությունները ձեր փոխարեն (կիրառելու եղանակների և վիրակապի յուրահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումով)։ Այն ի սկզբանե արտադրվել է այրվածքները բուժելու նպատակով, իսկ հետագայում սկսվել է կիրառվել նաև դաջվածքներ կատարող մասնագետների կողմից։ Առավելություն է նաև այն, որ բավականին հարմար է կրելու համար, հագուստ կրելու և առօրյա գործունեությամբ զբաղվելու համար։ Ազդեցության հիմքում ընկած է վերքերի լավացումը պատշաճ խոնավություն ապահովելու եղանակով եղանակով։ Վիրակապի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով այցելել այս հղումով։ 

Դաջվածքի առաջին օրը․ Դաջվածքը թափանցիկ վիրակապի տակ երևում իր առաջնային տեսքով։ 

Դաջվածքի երկրորդ  օրը․ Դաջվածքի հատվածը տաքանում է։ Թաղանթի տակ կուտակվում է էքսուդատը (հեղուկ զանգված, արյան և ավշի պարունակությամբ) միախառնված մաշկում չամրացած պիգմենտների հետ։ Կուտակված հեղուկ զանգվածը նորմալ է, այն չի վկայում նեխման կամ այլ գործընթացների մասին։ Պատկերավոր լինելու համար կարող եք դիտել տեսանյութը։
Դաջվածքի երրորդ — չորրորդ օրեր  Հեղուկը գոլորշիանում է։ Մաշկը փոքր-ինչ ձգվում է, որը նույնպես նորմալ գործընթաց է։ Պետք չէ վախենալ։  

Դաջվածքի հինգերորդ  օրը․ Վիրակապը հանելու օրն է։ Խորհուրդ չի տրվում հեռացնել չոր վիճակում։ Առկա է անցավ և անվտանգ հեռացնելու հատուկ տեխնիկա, որը բավականին հեշտ է իրականացնել տնային պայմաններում տաք ջրի օգնությամբ։ Մասնավորապես 10 րոպեանոց տաք վաննա ընդունելու ժամանակ։ Դուրս գալու պրոցեսը համեմատելի է «օձի կաշին փոխելու հետ»։ Եթե ջրով չի հեռացվում, ապա կարելի է տաքացնել ֆենի տաք օդով և աստիճանաբար հեռացնել՝ ձգելով եզրերից։ Որից հետո անհրաժեշտ է մաքրել դաջվածքը, չորացնել և պատել ցանկացած խոնավեցնող կրեմով։ Եթե նկատեք տվյալ հատվածի չորություն, շարունակեք խոնավեցնող կրեմները ևս մեկ շաբաթ։

դաջվածքի խնամքի ալգորիթմը

Դաջվածքի խնամքի / բուժման հաջորդականությունը

դաջվածքի օրը

դաջվածքի օրը

Մասնագետը կարող է տեղադրել Suprasorb F դաջվածքի նույն օրը կամ հաջորդ օրը ըստ իր նախընտրության։ Եթե տեղադրվում է հաջորդ օրը, առաջին օրը դաջվածքը մշակվում է քսուքով (Օրինակ՝ Դ-պանտենոլ կամ նմանատիպ), փաթաթվում է մանկական տակդիրով։ Այս տեխնիկան կիրառելի է այն դեպքում, երբ մասնագետը նկատում է էքսուդատի մեծ քանակություն։  Սակայն սովորաբար Suprasorb F-ը փակցում են դաջվածքի օրը։ 

դաջվածքի օրը

օր 1-ից 4-րդ

մաշկի լավացման ընթացքը

  • Պահել Suprasorb F վիրակապը դաջվածքի վրա մինչև 5 օր (միջինում 3 օր)։ Suprasorb F-ը շնչող ճկուն պոլիուրեթանային թափանցիկ թաղանթ է, որը ծառայում է որպես երկրորդ մաշկ։ Այն նպաստավոր միջավայր է ստեղծում վերքի (դաջվածքի) լավացման համար (վիրակապի հատկությունների և կիրառության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով)։ Այն ջրաանթափանց է, անթափանց է նաև բակտերիաների համար։
  • Suprasorb F կիրառելու դեպքում հավելյալ այլ թաղանթ կիրառելու անհրաժեշտություն չկա։
  • Խուսափեք վիրակապի երկարատև թրջումից, կարճատև լոգանքը թույլատրելի է։
  • Թաղանթի տակ գտնվող դաջվածքը երկրորդ օրից սկսած կարող է լղոզված և կեղտոտ տեսք ունենալ, դա մաշկի արտազատուկն է (Сукровица), որը նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։
  • Մաշկի արտազատուկը՝ թանաքը, արյան, ավիշի հետ միախառնված, ամբողջովին կվերանա թաղանթը հանելու օրը։Մինչև վիրակապի հեռացնելը կրեք ազատ հագուստ վնասումից խուսափելու նպատակով։
  • Եթե ընթացքում ունեք քոր, կամ ալերգիկ ցանավորում, որը անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել հակաալերգիկ որևէ հաբ (cetirizine, levocetirizine, loratadine, desloratadine), բժշկի կամ մեզ հետ խորհրդակցելուց հետո (+374 99 58 19 49 )։ 

օր 1-ից 4-րդ

օր 5-րդ

թափանցիկ թաղանթի հեռացում

  • Վիրակապը հեռացնելու ժամանակն է։
  • Տաք ջրի ներքո, կամ ձգելով թաղանթը ճիշտ ուղղությամբ՝ հեռացրեք այն։ 
  • Հեռացնելուց հետո լվացեք դաջվածքը գոլ ջրով և օճառով։
  • Օգտագործեք հիպոալերգիկ օճառ, օրինակ մանկական պինդ օճառ։Խուսափեք ջրի անմիջական  շփումից թարմ դաջվածքի հետ։
  • Ձեռքով տարածեք ջուրը դաջվածքի մակերեսին։
  • Թողեք մաշկը չորանա ինքնուրույն, ցանկալի է չօգտագործել կտորից սրբիչներ։
  • Օգտագործեք թղթյա խոհանոցային անձեռոցիկներ լիարժեք չորացնելու համար։ Որից հետո սպասեք 15 րոպե։
  • Դաջվածքի վրա խնամքով տարածեք հետդաջվածային խոնավեցնող որևէ կրեմ, լասյոն, քսուք, յուղ, ցանկալի է բնական ծագման (կոկոսի յուղ, կակաոյի յուղ և այլն)։ Գործընթացն անհրաժեշտ է կրկնել օրական 3-4 անգամ 7 օր շարունակ։Այդ 7 օրերի ընթացքում խուսափեք լողավազաններից, սաունաներից, բաղնիքներից, սալյարիներից, շատ տաքից, շատ սառից, մեխանիկական վնասումից, քորելուց։
  • Թույլ կարմրությունը, թեթև բորբոքումը հնարավոր և թույլատրելի են այս դեպքում։Խորհրադակցեք բժշկի հետ, եթե ունեք ստորև նշված ախտանիշներից որևէ մեկը․

Արտահայտված դրենաժ (հեղուկի արտազատում դաջվածքից),
Արտահայտված արյունահոսություն,
Արտահայտված այտուց,

Նկատելի ցավոտ մաշկ,
Մարմնի բաձր ջերմաստիճան՝  37,5 և ավել

օր 5-րդ

ԴԱՋՎԱԾՔԻ ՄՇՏԱԿԱՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ

— մշակել դաջվածքը արևապաշտպան կրեմներով՝ օրինակ SPF 50-ով, ամեն անգամ արևայրուք ընդունելիս։ 
— թարմացրեք դաջվածքը 10-15 տարին մեկ անգամ նկարի տեսքը պահելու նպատակով։  

ԴԱՋՎԱԾՔԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՒՍԱՓԵԼ

— Չի կարելի տաք վաննաների ընդունում։ Սուպրասորբ կրելու դեպքում հնարավոր է կարճատև ցնցուղներ, այն անթափանց է ջրի համար։ 
— Չի կարելի քորել դաջվածքը, այն  կվնասի պատկերը։
— Չի կարելի փակել դաջվածքը այլ հավելյալ թաղանթով հատկապես սուպրասորբի դեպքում, քանի որ այն շնչող է։ 
— Չի կարելի արևահարել դաջվածքը, զբաղվել ակտիվ սպորտով, քրտնել։ 
— Անհրաժեշտ է հեռու պահել մեխանիկական վնասվածներից ու տարբեր գրգռիչ գործոններից։ 

առաջին երկու — երեք շաբաթների ընթացքում․

  • Չի կարելի լողանալ գետերում, լճերում , ծովում, այցելել սաունաներ, բաղնիքներ, ջակուզիներ․ լողավազաններ, սոլյարիներ։